Հայտնի է՝ որքան կստանա Ֆլորիան Վիրցը «Լիվերպուլում»

«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի հետ անձնական պայմանագրի շուրջ: Bild-ի տվյալներով՝ 22-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է եկել պայմանագրի պայմանների շուրջ, որը ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականը։

Աղբյուրի տվյալներով՝ խաղացողի աշխատավարձը անգլիական ակումբում կարող է հասնել տարեկան 22 միլիոն եվրոյի: Բացի այդ, «Լիվերպուլը» շարունակում է բանակցությունները «Բայերի» հետ տրանսֆերի գումարի շուրջ: Մերսիսայդցիներճ վերջին առաջարկը 130 միլիոն եվրո էր, մինչդեռ «Լևերկուզենի» ակումբը պնդում է 150 միլիոնի չափով փոխհատուցման վրա։

Ավարտված մրցաշրջանում Վիրտցը «Բայերի» կազմում անցկացրել է 45 խաղ բոլոր մրցաշարերում՝ գրանցելով 16 գոլ և 15 գոլային փոխանցում: