Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Ազգերի լիգայի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականի կազմում ստացած վնասվածքը։
«Ես արդեն մարզումների ժամանակ զգում էի այդ ցավը, դա երկար ժամանակ էր ուղեկցում ինձ։ Բայց եթե անհրաժեշտ լիներ՝ ազգային հավաքականի համար անգամ ոտքս կոտրեի։ Սա եզրափակիչ էր, և ես պարտավոր էի մասնակցել՝ տալով ինձանից առավելագույնը։ Ես գոլ խփեցի, օգնեցի թիմին։ Արել եմ այն ամենը, ինչ ուժերիս սահմաններում էր։
Ապագայի մասին մտածելն այժմ դժվար է։ Ներկա պահին ունեմ վնասվածք, և դա մեծ փորձություն է։
Սակայն ես ամեն դեպքում պայքարեցի, որովհետև հավաքականի համար միշտ պետք է պայքարել», – Ռոնալդուի խոսքերը փոխանցում է Marca-ն։