Միանգամից երկու իտալական ակումբներ՝ «Յուվենտուսը» և «Նապոլին», քննարկում են «Ժիրոնայի» պաշտպան Միգել Գուտիերեսին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին իր էջերում գրել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Գործարքը կարող է կնքվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 23-ամյա խաղացողի ներկայիս պայմանագիրը «Ժիրոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
Transfermarkt-ի տվյալներով՝ Գուտիերեսի շուկայական արժեքը կազմում է մոտ 25 միլիոն եվրո։ 2024/25 մրցաշրջանում Միգելը մասնակցել է բոլոր մրցաշարերում 36 խաղի՝ խփելով երկու գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում թիմակիցներին։