«Ատալանտան» մոտ է Իվան Յուրիչին գլխավոր մարզիչ նշանակելուն։ 2024/25 մրցաշրջանի ավարտին ակումբը բաժանվեց Ջան Պիերո Գասպերինիից։
Բերգամոյի ղեկավարությունը դիտարկել է Տիագո Մոտտայի և Ռաֆայելե Պալլադինոյի թեկնածությունները, բայց ընտրել է Յուրիչին, հաղորդում է Football Italia-ն։ Խորվաթը նույն խաղային մոդելի կողմնակից է, ինչ Գասպերինին, այդ իսկ պատճառով «Ատալանտան» նրան համարում է նախորդ մարզչի իդեալական փոխարինող։
Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, Իվան Յուրիչը կկնքի երկամյա պայմանագիր։ Պաշտոնական հայտարարությունը նախատեսված է առաջիկա օրերին։ 49-ամյա մասնագետի վերջին աշխատանքը անգլիական «Սաութհեմփթոնում» էր։ Մասնագետը պաշտոնը զբաղեցրել է այն թիմում, որը կարճ ժամանակով՝ դեկտեմբերից մինչև ապրիլ և դուրս է մնացել Պրեմիեր լիգայից։