Լամին Յամալ. «Մենք բոլորս շատ շնորհակալ ենք Չավիին»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը գնահատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Չավիի դերը Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսի նվաճման գործում։

«Չավին մեզ՝ երիտասարդ ֆուտբոլիստներիս, հնարավորություն տվեց նորամուտը նշելու։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան։ Մենք բոլորս շատ շնորհակալ ենք Չավիին։ Առանց նրա սա տեղի չէր ունենա», – Յամալի խոսքերն է մեջբերում BarcaUniversal-ը։

Չավին լքեց «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանի ավարտին։ Նրան փոխարինեց Հանս-Դիտեր Ֆլիկը։ Այս մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը նվաճեց երեք գավաթ՝ Իսպանիայի Սուպերգավաթը, Իսպանիայի գավաթը և Լա Լիգան։
«Բարսելոնան» 28-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։