Յոթ ակումբներ հետաքրքրված են Ջոնաթան Դևիդով

Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբները հետաքրքրված են «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդին ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա կանադացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Նյուքասլը» և «Թոթենհեմը»։ «Նապոլին» նույնպես բանակցություններ է վարում ֆուտբոլիստի կողմի հետ։

Օրեր առաջ ֆուտբոլիստը հայտարարեց «Լիլից» հեռանալու մասին մրցաշրջանի ավարտին, երբ ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը լրանա։

«Լիլի» կազմում Դևիդը անցկացրել է 231 հանդիպում, խփել 109 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։