Լա Լիգայի 36-րդ տուրում «Էսպանյոլ» – «Բարսելոնա» խաղն ավարտվեց 0-2 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում․ 53-րդ րոպեին Լամին Յամալը ֆանտաստիկ հարվածով գրավեց «Էսպանյոլի» դարպասը, իսկ 96-րդ րոպեին Ֆերմին Լոպեսը Լամին Յամալի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով խաղի ընդհանուր հաշիվը։