Գևորգ Ղազարյան․ «Կցանկանայի Հայաստանի հավաքականի հետ խաղալ աշխարհի առաջնության եզրափակիչում»

Այս անգամ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետ։

– Եթե կարողանայիք խաղալ որևէ պատմական խաղում՝ որ խաղը կընտրեիք և ինչու՞։

– Կցանկանայի Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղալ աշխարհի առաջնության եզրափակիչում։ 

– Երբեք ցանկացե՞լ եք պարզապես անհայտ լինել՝ առանց «ֆուտբոլիստ» պիտակի։

– Անկեղծ ասած ոչ։ Ֆուտբոլիստի կարգավիճակը ինձ միշտ դուր է ելել։ 

– Ի՞նչը երբեք չեք մոռանա Ձեր առաջին ելույթից Հայաստանի ազգային հավաքականում։

– Երբ առաջին անգամ դուրս եկա խաղադաշտ և տեսա լեփ-լեցուն «Հանրապետական» մարզադաշտը։ 

– Եթե ֆուտբոլային կանոններից մեկը փոխեիք՝ ո՞րը և ինչու։

– Կցանկանայի փոխել տեխնո երաժշտությունը։ 

– Ֆուտբոլը ձեր կյանքում՝ կիրք է, գործ, թե պատասխանատվություն։

– Բոլորը միասին, բայց ավելի շատ որպես կիրք։

– Ո՞ր մարզիկին կամ մարզչին կցանկանայիք հարցազրույց վերցնել՝ եթե դուք լինեիք լրագրող։

– Եթե լրագրող լինեի, կցանկանայի հարցազրույց վերցնել Պեպ Գվարդիոլայից և Ֆլորենտինո Պերեսից։