Լա Լիգայի 36-րդ տուրի «Էսպանյոլ» – «Բարսելոնա» խաղը կարող է կայանալ առանց հանդիսականների։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Կիրակի օրը «Էսպանյոլի» և «Բետիսի» միջև խաղի ժամանակ երկրպագուները կրակայրիչներ են նետել խաղադաշտ, ինչի պատճառով մրցավարը դադարեցրել է խաղը։ Մարզադաշտում հայտարարություն արվեց խաղի հնարավոր հետաձգման մասին, եթե անկարգությունները շարունակվեն, իսկ հետո խաղը շարունակվեց առանց խնդիրների։
Հիշեցնենք, որ 2024 թվականին «Էսպանյոլն» արդեն պատժվել էր իր երկրպագուների վարքագծի համար։ Այնուհետև ակումբը տուգանվեց 3000 եվրոյով և հստակեցվեց, որ կրկնակի խախտումների դեպքում մարզադաշտը կփակվի երկրպագուների համար։