«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեումոյով։
Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» պատրաստվում են ամռանը ամեն ինչ անել 25-ամյա Մբեումոյին ձեռք բերելու համար։ Նշվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել 70 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Մբեումոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 խաղ, խփել 18 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Կամերունցու գործող պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։