Կարևոր տեղեկություն Լերոյ Սանեի ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն մտադիր է երկարաձգել պայմանագիրը և մնալ թիմում։ 29-ամյա ֆուտբոլիստը շարունակում է քննարկել իր ակումբի հետ նոր պայմանագրի պայմանները, բանակցությունները գտնվում են վերջնական փուլում։

Kicker-ի տվյալներով՝ Սանեն մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադի» շահավետ առաջարկը՝ «Բավարիայում» մնալու համար, իսկ խաղացողը հրաժարվել է նաև խոսել Լոնդոնի «Արսենալի» հետ, որը հետաքրքրություն էր ցուցաբերել։

Լերոյ Սանեի գործող պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Նոր համաձայնագիրը, ինչպես սպասվում է, կգործի մինչև 2028 թվականի կեսերը։ Սանեն «Բավարիա Մյունխենի» կազմում է հանդես գալիս 2020 թվականից։