«Թոթենհեմը» արժեք է սահմանել Պեդրո Պորոյի համար

Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է «Թոթենհեմը» պատրաստ բաց թողնել իր եզրային պաշտպան Պեդրո Պորոյին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Football Insider-ի տվյալներով՝ «Թոթենհեմը» ֆուտբոլիստի համար սահմանել է 60 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Թոթենհեմը» որոշել է այս քայլը կատարել «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության ֆոնին։

Այս մրցաշրջանում 25-ամյա Պորոն մասնակցել է 46 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է երեք գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։