«Քրիստալ Փելասի» պաշտպանը հայտնվել է թոփ ակումբների թիրախում

«Քրիստալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհին կարող է փոխել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ խաղացողի համար պայքարում են Պրեմիեր Լիգայի երեք ակումբներ՝ «Թոթենհեմը», «Չելսին» և «Նյուքասլը»։

Աղբյուրի տվյալներով՝ սակայն կա տարբերակ, որի համաձայն Գուեհին կմնա իր ներկայիս ակումբում պայմանագրի վերջին տարում, որից հետո կփոխի ակումբը՝ որպես ազատ գործակալ։ Պաշտպանի պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է վճարել մոտ 58.5 միլիոն եվրո Մարկ Գուեհիի տրանսֆերի համար։