Մադրիդի «Ռեալը» կբարձրացնի հարձակվող Վինիսիուս Ժունիորի աշխատավարձը նոր համաձայնագրի համաձայն, որը բրազիլացին կկնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Մատեո Մորետոն X սոցիալական ցանցում։
«Վինիսիուս Ժունիորը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ։ Գործարքը մոտ է ավարտին։ Մինչև ստորագրումը մնացել են մի քանի մանրամասներ։ Պայմանագիրը կերկարաձգվի, և ակումբը կբարձրացնի բրազիլացու աշխատավարձը»,- գրել է Մորետտոն։
Բրազիլացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։