«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Մատիս դե Լիգտը գրավել է Միլանի «Ինտերի» ուշադրությունը։
Հոլանդացին «կարմիր սատանաներին» միացավ նախորդ ամառ՝ տեղափոխվելով «Բավարիայից», սակայն արդեն առաջիկա արտամրցաշրջանում, ըստ լուրերի, նա կարող է կրկին փոխել ակումբը։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «Ինտերը» հետաքրքրված է 25-ամյա խաղացողի ծառայություններով։ Ներաձուրիները մտածում են կենտրոնական պաշտպանին վարձակալելու մասին՝ հետագայում գնելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ 2019-ից 2022 թվականներին Մատիս դե Լիգտը ներկայացնում էր իտալական մեկ այլ ակումբի՝ «Յուվենտուսի» գույները։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։