Ջեյմի Վարդին կարող է լքել «Լեսթերը»

«Լեսթերի» կենտրոնական հարձակվող Ջեյմի Վարդին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ փորձառու հարձակվողը կարիերան արտասահմանում շարունակելու տարբերակներ ունի։ Ջեյմիի ծառայություններով հետաքրքրված են MLS-ի ակումբները։ Վարդին շուտով կքննարկի իր ապագան «Լեսթերի» ղեկավարության հետ։

38-ամյա հարձակվողը «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թվականի ամառվանից, կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վարդին անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։