«Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ատլետիկոն» ակտիվորեն աշխատում է 26-ամյա արգենտինացուն գնելու ուղղությամբ, որին երկար ժամանակ հետևել են։ Ֆուտբոլիստը հասկացրել է, որ պատրաստ է պայմանագիր կնքել «Ատլետիկոյի» հետ մինչև 2030 թվականը։
Այս մրցաշրջանում Ռոմերոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։