Հանս-Դիտեր Ֆլիկ. «Տհաճ է դիտել, թե ինչ է կատարվում Կառլո Անչելոտտիի հետ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հնարավոր հեռացման մասին լուրերը։

«Տհաճ է դիտել, թե ինչ է կատարվում Անչելոտտիի հետ։ Նա ամեն ինչ հաղթեց «Ռեալի» հետ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կառլո Անչելոտտին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Իտալացի մասնագետը «սերուցքայինները» գլխավորում է 2021 թվականից, նրա պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»՝ 33 խաղում վաստակելով 76 միավոր։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որը վաստակել է 69 միավոր։