Կիլիան Մբապպեն «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է պայմանագիր կնքել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խնդրել է ակումբին բանակցություններ սկսել «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի տրանսֆերի շուրջ:

Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն ցանկանում է, որ թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձի ձեռք բերել Սալիբային:

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը, թեև Սալիբային հիանալի տարբերակ է համարում, սակայն վախենում է, որ նրա տրանսֆերը չափազանց թանկ կարժենա։ Ֆրանսիացու արժեքը կազմում է 80 միլիոն եվրո:

Հաշվի առնելով, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, «Արսենալը» տրանսֆերի համար կպահանջի մոտ 100 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին անցկացրել է 43 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։