«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն համեմատել է սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Երբ այդ տարիքում խաղում ես այդ մակարդակի վրա. Մի կողմից՝ դա կապված է մարզավիճակի հետ, բայց մյուս կողմից՝ նա շատ է հոգում իր մասին:
Ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն, նա հիանալի մարմին ունի: Լևանդովսկին իսկական պրոֆեսիոնալ է և վերահսկում է բոլոր գործոնները՝ օպտիմալ արդյունքների հասնելու համար», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 40 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։