Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Արսենալը» պայքարում են իսպանացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Արսենալը» շարունակում են պայքարը «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի համար։

26-ամյա ֆուտբոլիստը համարվում է «Լոս Բլանկոսի» և «զինագործների» առաջնահերթ թիրախներից մեկն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես հայտնում է Defensa Central-ը, ինքը՝ կիսապաշտպանը, նախընտրում է տեղափոխվել «Ռեալ», սակայն տեղյակ է, որ «Արսենալն» ավելի շատ ջանքեր է գործադրում գործարքն ավարտին հասցնելու համար։

Մարտին Սուբիմենդիի գնահատված արժեքը Transfermarkt պորտալում 60 մլն եվրո է, ինչը մոտ է նրա պայմանագրում նշված փոխհատուցման չափին։ Անցած ամառ ֆուտբոլիստը հրաժարվեց տեղափոխվել «Լիվերպուլ», որը պատրաստ էր վճարել այդ կետը: