Յուրգեն Կլոպը դեմ է եղել Մոհամեդ Սալահի՝ «Լիվերպուլ» տեղափոխությանը

«Լիվերպուլի» վերլուծաբանների նախկին տնօրեն Յան Գրեհեմը հայտնել է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ի սկզբանե դեմ է եղել հարձակվող Մուհամեդ Սալահի գնմանը։

Գրեհեմի խոսքով՝ գերմանացի մասնագետը նախատեսում էր ձեռք բերել Յուլիան Բրանդտին։

«Այդ ամառ Յուրգենի նախընտրած ընտրությունը Բրանդտն էր»,- Գրեհեմի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Արդյունքում ակումբում քննարկում սկսվեց, որի ընթացքում սկաուտներին հաջողվեց համոզել Կլոպին, որ Սալահն ավելի ուժեղ խաղացող է։ Այս մրցաշրջանում եգիպտացի հարձակվողը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։