Պաու Կուբարսին` նոր ռեկորդի հեղինակ

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին նոր անձնական ռեկորդ է սահմանել խաղացված րոպեների քանակով: Այս մրցաշրջանում 18-ամյա խաղացողն արդեն խաղացել է 3262 րոպե, ինչը 506-ով ավելի է, քան նախորդ մրցաշրջանում:

Սա նոր անձնական լավագույն ցուցանիշ է Կուբարսիի համար: Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում պաշտպանը խաղադաշտում անցկացրել է 44 հանդիպում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը։

Այս ընթացքում նա խփել է մեկ գոլ ու դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակներում ապրիլի 5-ին «Բարսելոնան» կհյուրընկալվի «Բետիսին»:

Գլխավոր մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։