Ջեյմի Վարդին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հարձակվող Ջեյմի Վարդին պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը «Լեսթերի» հետ՝ չնայած այն փաստին, որ ակումբը մոտ է Պրեմիեր լիգայից դուրս մնալուն:

Վարդին, ով 13 տարի հանդես է գալիս «Լեսթերում», այս ամառ պետք է ավարտի իր ընթացիկ պայմանագիրը: Ֆուտբոլիստը կարիերան ավարտելու մտադրություն չունի և կցանկանար մնալ թիմում, հաղորդում է Sky Sports-ը:

38-ամյա Վարդին Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 28 հանդիպումներում կարողացել է 7 անգամ գրավել մրցակցի դարպասը։ Նա ունի նաև 3 գոլային փոխանցում։