Բրունո Ֆերնանդեշը ԱՊԼ-ում հավասարվել է Ուեյն Ռունիին և Ռոբին վան Պերսիին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա երկու հանդիպումներում պորտուգալացին խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 6 հնարավորից վաստակել է 4 միավոր։

Ֆերնանդեսի համար սա հինգերորդ մրցանակն է իր կարիերայում Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի համար և առաջինը 2000 թվականից ի վեր։ Նման մրցանակների քանակով պորտուգալացին հավասարվել է Ուեյն Ռունիին և Ռոբին վան Պերսիին։