«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կիսվել է թիմի վինգեր Լամին Յամալի խաղի վերաբերյալ իր մեկնաբանությամբ։
«Չեմ կարծում, որ Լամինը 50 գոլ կխփի, ինչպես Մեսսին է արել, բայց նա անհավանական վտանգավոր է: Նրա լավագույն հատկանիշը խաղի հասկացողությունն է և ճիշտ պահին առանցքային փոխանցումներ կատարելու կարողությունը»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 37 հանդիպման, դարձել 12 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։