Խամես Ռոդրիգեսը բացատրել է, թե ինչու է իր համար աշխարհի լավագույն մարզիչը Կառլո Անչելոտտին։
«Ես որոշ տարաձայնություններ ունեի Ռաֆայել Բենիտեսի հետ, բայց ոչ մի լուրջ բան չկար: Նա մեկ փոխարինում արեց, մարզադաշտը սուլեց, նա մտածեց, որ ես որոշ ժեստեր արեցի իր նկատմամբ, և այդ պահից ամեն ինչ փոխվեց։
Ինչու՞ Զիդանին հաջողվեց նվաճումներ ունենալ։ Դա կապված էր նրա հետ, թե ինչպես է ղեկավարում նա ֆուտբոլիստներին: Նման թիմում, եթե ունես այս հմտությունը, ունես ամեն ինչ:
Անչելոտտին նույն կերպ է: Ինչո՞ւ են բոլորն այդքան լավ հանդես գալիս նրա գլխավորությամբ: Կական, Մալդինին, Կրիշտիանոն, ես, Վիննին, Ռոդրիգոն, նրա մասին ոչ ոք վատը չի խոսում: Կառլոն հիանալի է, ինձ համար նա լավագույնն է աշխարհում»,- ասել է «Ռեալի» նախկին կիսապաշտպանին Marca-ն։