Ուեյն Ռունի․ «Մենք կցանկանայինք նրա նման ևս մի քանի ֆուտբոլիստների տեսնել թիմում»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին գովեստի խոսքեր է ասել թիմի վինգեր Ամադ Դիալոյի հասցեին։

«Կարծում եմ, որ նա հիանալի է։ Տեսեք, թե ինչ գոլեր է նա խփում, որքան ստեղծագործական է խաղում և որքան ջանասիրաբար է աշխատում խաղադաշտում։

Նա պարզապես մաքուր օդ է, և, իհարկե, մենք կցանկանայինք նրա նման ևս մի քանի ֆուտբոլիստների տեսնել թիմում»,- Ռունիի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։