Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» 11 մետրանոց հարվածաշարում արտագնա խաղում 4։2 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» (հիմնական ժամանակը՝ 0։1)։
Այսպիսով, սերուցքայինները Չեմպիոնների Լիգայի/Եվրոպայի չեմպիոնների գավաթի փլեյ-օֆֆում 6-րդ անգամ հաղթեցին «Ատլետիկոյին»:
Մադրիդի «Ռեալը» նախկինում հաղթել է 2017-ին (կիսաեզրափակիչ), 2016-ին (եզրափակիչ), 2015-ին (քառորդ եզրափակիչ), 2014-ին (եզրափակիչ) և 1959-ին (կիսաեզրափակիչ):