Վիրջիլ վան Դեյկը կարիերան շարունակելու նոր առաջարկ է ստացել

Պաշտպան Վիրջիլ վան Դեյկի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 33-ամյա հոլանդացին նախնական առաջարկ է ստացել «Ալ-Հիլալից»։ Սաուդյան ակումբը պատրաստ է Վան Դեյկին ավելի քան 20 միլիոն եվրո վճարել մեկ մրցաշրջանում։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը դեռ չի արձագանքել այդ առաջարկին։ Այժմ հոլանդացին նախընտրում է կենտրոնանալ մրցաշրջանի մնացած հատվածի վրա։

Ավելի վաղ Վիրջիլ վան Դեյկը հայտնել էր, որ ապագայի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել։