«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի դեմ տարած հաղթանակը (0։1, 11 մետրանոցներ՝ 1։4)։
«Ամենահիասքանչ ֆուտբոլը, որ կարող ես խաղալ։ Ամեն ինչ «Լիվերպուլի» ձեռքում էր՝ հաշվի առնելով այն, ինչ մենք ցուցադրեցինք Փարիզում։ Ցավոք սրտի, մենք դուրս մնացինք 11 մետրանոցներով։ Սա է իրականությունը։ Առաջին խաղակեսում մենք վտանգավոր պահեր ստեղծեցինք, և ցավոք չկարողացանք գրավել մրցակցի դարպասը։
Երբ երկու թիմերն էլ հոգնած են, ամեն ինչ բացվում է խաղադաշտում։ Հատկապես լավ խաղացինք հիմնական ժամանակում: Մենք կարող ենք հավերժ խոսել խաղի մասին, բայց մենք մրցաշարից դուրս ենք մնացել, դա է իրականությունը»,- Վան Դեյկի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն կմցր «Ասթոն Վիլա» – «Բրյուգե» հանդիպման հաղթողի հետ։