Հանս-Դիտեր Ֆլիկ. «Չեմպիոնների Լիգայում հաղթելն ամենադժվար բանն է, բայց «Բարսելոնան» կարող է դա անել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակը (3։1)։

«Ես երջանիկ եմ, քանի որ մենք հարգանք դրսևորեցինք «Բենֆիկային»։ Նա հսկայական աշխատանք կատարեց և չափազանց դժվարացրեց մեր կյանքը։ Բայց մենք մեր գործը շատ լավ արեցինք։ Յամալը վերջերս այնքան էլ հաճախ չէր գոլեր խփում, բայց այստեղ նա շատ կարևոր գոլ խփեց իր և բոլորիս համար։ Սա հաղթելու ամենադժվար մրցաշարն է, բայց մենք կարող ենք դա անել։

«Բենֆիկան» շատ լավ թիմ է, և նրանց մարզիչը ֆանտաստիկ աշխատանք է կատարել: Ես իսկապես հարգում եմ այն ​​խաղը, որը նրանք ցուցադրեցին։ Մենք վերահսկում էինք գնդակը, վերահսկում էինք խաղը և կարծում եմ, որ կարող էինք ևս մի քանի գոլ խփել։ Բայց ամեն դեպքում, ես շատ ուրախ եմ, որ հասել ենք քառորդ եզրափակիչ։

Եթե ​​Ռաֆինյան ասում է, որ մենք պայքարում ենք Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար, դա լավ է։ Սա նշանակում է, որ խաղացողները հավատում են նրան, ինչ մենք անում ենք և ինչի կարող ենք հասնել։ Բայց իմ գործն է հանգստություն պահպանել և մտածել միայն այն մասին, թե ինչ է մեզ սպասվում յուրաքանչյուր հաջորդ խաղում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» կմրցի «Լիլ» – «Բորուսիա» զույգի հաղթողի դեմ։ Առաջին խաղը ավարտվեց է 1։1 հաշվով։