Վենսան Կոմպանի․ «Առաջին հերթին պետք է արժանին մատուցեմ իմ տղաներին»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը (2։0)։

«Առաջին հերթին պետք է արժանին մատուցեմ իմ տղաներին, ովքեր այսօր ամեն ինչ տվեցին։ Իհարկե, այս երկու հաղթանակները մեզ համար կարևոր են։ Դա չի որոշում մրցաշրջանի ելքը, և մենք, այնուամենայնիվ, մեծ հարգանք ունենք «Բայերի» նկատմամբ։ Մենք հենց սկզբից ծանր ժամանակ անցկացրինք նրանց դեմ։ Հաշիվների տարբերությունը չպետք է մոլորեցնի, բայց սրանք երկու լավ խաղեր էին մեր կողմից»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիան» կմրցի «Ինտերի» հետ։