Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անխել Կորեան հինգ խաղով որակազրկվել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեի կողմից։
Լա Լիգայի 27-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (1։2) արգենտինացին 88-րդ րոպեին կոպիտ խաղտման համար կարմիր քարտ ստացավ։ Խաղադաշտից հեռացվելուց հետո Կորեան հայհոյել է մրցավար Կուադրա Ֆերնանդեսին՝ օգտագործելով կոպիտ արտահայտություններ։
Կորեան չորս որակազրկում է ստացել մրցավարին վիրավորելու համար, մեկ՝ խաղադաշտից հեռացնելու համար։ Պատժամիջոցը կտարածվի Լա Լիգայի և Իսպանիայի գավաթի խաղարկության վրա։ Այժմ հարձակվողը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ երկու հանդիպումները։
Այս մրցաշրջանում 30-ամյա Կորեան 38 խաղում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։