Նասեր Ալ-Խելաֆի․ «Մենք մեծ հարգանք ենք տածում «Լիվերպուլի» նկատմամբ»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաֆին «Լիվերպուլի» դեմ տարած հաղթանակից հետո անդրադարձել է իր թիմի հաջողությանը։

«Հպարտ եմ իմ թիմով։ Մենք մեծ հարգանք ենք տածում «Լիվերպուլի», նրա պատմության, մարզչի և խաղացողների նկատմամբ։ Միշտ «Լիվերպուլին» գնահատել ենք որպես եվրոպական ֆուտբոլի պատմության լավագույն ակումբներից մեկը։

«Էնֆիլդում» խաղալը իսկապես բացառիկ փորձ էր, և մեր խաղացողներն իրենց ուժերի 110 տոկոսը ներդրեցին։ Եթե ոչ ամենաերիտասարդը, ապա մենք Եվրոպայի ամենաերիտասարդ թիմերից մեկն ենք։ Հպարտ եմ, որ ցույց տվեցինք բարձր մակարդակի խառնվածք և հաղթանակով լքեցինք «Էնֆիլդը»», – ասել է Նասեր Ալ Խելաիֆին։