«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտը եվրոպական գրանդների տեսադաշտում է:
25-ամյա ֆուտբոլիստի ելույթներին հետևում են Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Վենսան Կոմպանին և Կառլո Անչելոտտին բարձր են գնահատում պորտուգալացու կարողությունները, ով կարող է հանդես գալ պաշտպանության երկու եզրերում:
Transfermarkt-ը Դիոգո Դալոտի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն եվրո։