«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը դարձել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կատարել է հինգ գոլային փոխանցում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նախորդ ռեկորդը պատկանում էր անգլիացի հարձակվող Թեո Ուոլկոտին, ով այդ ժամանակ 19 տարեկան էր։
Իր կարիերայի ընթացքում Յամալը մասնակցել է Չեմպիոնների Լիգայի 19 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։