Ստեֆանո Պիոլին՝ «Միլանում» տիրող խնդիրների մասին

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին, ով այժմ գլխավորում է «Ալ-Նասրը», կիսվել է իր մտքերով «ռոսոներիների» ներկայիս վիճակի վերաբերյալ:

Սերժիո Կոնսեյսաուի թիմը փլեյ-օֆֆի առաջին փուլում դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ անսպասելիորեն պարտվելով «Ֆեյենորդին», իսկ Ա սերիայում երեք անընդմեջ պարտությունից հետո 9-րդ տեղում է։

«Իհարկե, «Միլանում» տիրող իրավիճակը տխրեցնում է ինձ: Հիմա ես հեռու եմ, բայց ցավում եմ իմ խաղացողների և երկրպագուների համար, քանի որ նախկինում ամեն բան ավելի լավ էր։

Հուսով եմ, որ նրանք կվերականգնեն իրենց նախկին էներգիան»,- Պիոլիի խոսքերն են մեջբերում իտալական լրատվամիջոցները, ով անցյալ մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ Միլանից։