Հայաստանի գավաթ․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին», իսկ «Արարատ-Արմենիան»՝  նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին»

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում  «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է«Լեռնային Արցախին» և 7:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:

Եղիշե Մելիքյանի թիմի կազմում դուբլի հեղինակ են դարձել Թեմուր Ջիկիան և Լևոն Պետրոսյանը:

Մաթաս Վարեյկան և  Տիգրան Գևորգյանը մեկակա ագամ գրավել են մրցակցի դարպասը, իսկ «Լեռնային Արցախի» կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Իլյա Տրինկոն և Մարկո Միլովանովիչը:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Արարատ-Արմենիան» Չարենցավանում մրցել է «Ուրարտուի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Միակ գնդակը 47-րդ րոպեին հեղինակել է Տենտոն Յեննեն:

Թիմերի միջև պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին: