«Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավին կարող է գլխավորել «Յուվենտուսը»։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը ցանկանում է բաժանվել Տիագու Մոտայից, և Չավին նրան փոխարինելու առաջատար թեկնածուներից է։
Չնայած դրան, իսպանացին պատրաստ է համաձայնության գալ միայն մեկ պայմանով՝ եթե թուրինյան ակումբը ձեռք բերի «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին։
Իր հերթին կատալոնացիները Ֆերմինին համարում են չվաճառվող ֆուտբոլիստ։
Չավին «Բարսելոնայից» հեռացավ 2024 թվականի հունիսի 30-ին և այդ ժամանակվանից առանց աշխատանքի է։
Ա Սերիայի 27 տուրից հետո «Յուվենտուսը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 6 միավորով։ Թիմը Չեմպիոնների Լիգայից դուրս է մնացել 1/16-րդ եզրափակիչ փուլում՝ պարտվելով ՊՍՎ-ին։