Ֆրանչեսկո Տոտտի․ «Իտալիայում տաղանդները շատ քիչ են»

«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին հայտնել է, որ երկրում շատ քիչ ֆուտբոլային տաղանդներ կան։

«Իտալիայում տաղանդները շատ քիչ են։ Բրեշիան ժամանակին ունեցել է Պեպ Գվարդիոլա և Ռոբերտո Բաջոն, բայց այսօր մենք նույնիսկ չգիտենք նրանց ֆուտբոլիստների անունները», – Տոտտիի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Շիրան։

Հիշեցնենք, որ Ֆրանչեսկոն հռոմեական ակումբում հանդես է եկել 1992/1993 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը։ Այս ընթացքում իտալացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 783 խաղի, որոնցում դարձել է 307 գոլի և 209 գոլային փոխանցման հեղինակ։ 2017-2019 թվականներին Տոտտին աշխատել է «Ռոմայի» տնօրենի պաշտոնում։