«Լիվերպուլը» դիտարկում է «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուին գնելու տարբերակը, եթե «Բարսելոնան» գնի վինգեր Լուիս Դիասին։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն, չնայած այն բանին, որ հաջորդ ամառ կակտիվանա Լեաուի պայմանագրում նախատեսված 175 միլիոն եվրոյի դիմաց դրույթը, «ռոսոներիները» պատրաստ են 100 միլիոն եվրոյով վաճառել պորտուգալացի ֆուտբոլիստին։
Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։