«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Զուբիմենդին կարող է տեղափոխվել անգլիական բարձրակարգ ակումբ։ Անցած ամառ «Լիվերպուլը» ցանկանում էր ձեռք բերել իսպանացուն, սակայն ֆուտբոլիստը նախընտրեց մնալ Իսպանիայում:
Այժմ կիսապաշտպանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը համարվում է Լոնդոնի «Արսենալը»։ Ինչպես հայտնում է GiveMeSport-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես դիտարկում է Զուբիմենդիին առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը:
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված է մոտ 60 միլիոն եվրո գնման կետ: Մարտին Զուբիմենդիի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Այս մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը բասկյան թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։