«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է, թե ինչ որակ կցանկանար տեսնել իր խաղում:
Նորվեգացի ֆուտբոլիստը խոստովանել է, որ կցանկանար մրցակիցների հետ դրիբլինգ անել այնպես, ինչպես Լիոնել Մեսսին:
«Ի՞նչ կավելացնեմ իմ խաղին: Շատ որակներ կան, որոնք ես կցանկանայի ունենալ, բայց կարծում եմ, որ կընտրեի Մեսսիի դրիբլինգը»,- ասել է «Սիթիի» 24-ամյա հարձակվողը Sky Sports-ին։
Այս մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 28 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։