Ուեյն Ռունի․ «Կարծում եմ՝ նրան ժամանակ կտան»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի խոսքերը Պրեմիեր Լիգան հաղթելու մտադրության մասին։

«Կարծում եմ՝ նրան ժամանակ կտան։ Դա հեշտ գործ չէ, նա «Մանչեսթեր Յունայթեդից» ավելին է սպասելու, քան այն, ինչ մենք տեսել ենք նրա նշանակումից հետո։ Շատ դժվար է գալ մրցաշրջանի միջնամասում, բայց նա պետք է առաջ շարժվի։

Նա խոսում է Պրեմիեր Լիգայում հաղթելու մասին, բայց ինչպե՞ս կարող ես պայքարել դրա համար։ Աղյուսակ բարձրանալը թիմի հաջորդ քայլն է, կարծում եմ։

Կարծում եմ՝ մի փոքր միամտություն է խոսել Պրեմիեր Լիգան հաղթելու նպատակի մասին, քանի որ իրենց ներկայիս դիրքից նրանք շատ հեռու են»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝