Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա» երկու պատճառով

Բրազիլացի հարձակվող Նեյմարը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ 33-ամյա հարձակվողի գործակալները ակտիվորեն բանակցում են «բլաուգրանայի» ղեկավարության հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Տրանսֆերը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա ամռանը։

Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա» երկու պատճառով. Ֆուտբոլիստը կարծում է, որ կատալոնացիների կազմում խաղալով կկարողանա լավ նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Բացի այդ, բրազիլացին հետաքրքրված է վերանորոգված «Կամպ Նոուում» խաղալով։

Հարձակվողը ներկայումս հանդես է գալիս «Սանտոսի» կազմում։