Կարիմ Բենզեման հայտնել է, թե ինչու է լքել Մադրիդի «Ռեալը»

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է իր հեռանալը Մադրիդի «Ռեալից»։ Ֆրանսիացին մադրիդյան ակումբը լքել է 2023 թվականի ամռանը՝ 14 տարի հետո։ Այդ ժամանակվանից Բենզեման հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադում»։

««Ռեալից հեռանա՞լ. Ես ամեն ինչ արեցի։ Ես սկսեցի մանկուց և վերջացրեցի որպես տղամարդ։ Ցանկանում էի հեռանալ բարձր նոտայով՝ բոլոր տիտղոսներով և «Ոսկե գնդակով»։

Ոչ ոք չգիտի, թե ինչպես կներկայացնեի ես հաջորդ մրցաշրջանում։ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, և ես չէի ցանկանում գնալ այնպիսի թիմ, որը կարող է մրցակցել «Ռեալի» հետ»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «Ոսկե գնդակը» նվաճել էր 2022 թվականին։