Ջոնաթան Դևիդը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է Sky Sport-ը, «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են կանադացի հարձակվողի ծառայություններով։

Այս մրցաշրջանում 23-ամյա կանադացին Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 22 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։