«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոստովանել է, որ անցած մրցաշրջանում դժվար է տարել թիմի դուրս մնալը Չեմպիոնների լիգայից:
Կատալոնացիները եվրագավաթների ամենահեղինակավոր խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Փարիզում հաղթեցին ՊՍԺ-ին (3:2), սակայն պատասխան խաղում տանը խոշոր հաշվով պարտություն կրեցին (1:4) ու լքեցին մրցաշարը։
Հակահերոսը Արաուխոն էր, ով կարմիր քարտ ստացավ երկրորդ հանդիպման 29-րդ րոպեին։
«Սկզբում դա ինձ անհանգստացրեց։ Չեմ ժխտի, որ ՊՍԺ-ի հետ այդ հանդիպումից հետո ես չցուցադրեցի իմ սովորական խաղամակարդակը Լա Լիգայում, բայց կարողացա դուրս գալ այդ վիճակից»,- Արաուխոյի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։