«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ վերադառնալ «Բարսելոնա»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է հեղինակավոր լրագրող Գիլհեմ Բալագեն։
Աղբյուրի համաձայն՝ չնայած արգենտինացու՝ վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտում խաղալու սեփական ցանկությանը, Մեսսին չի տեղափոխվի կատալոնական ակումբ, քանի դեռ «Բարսելոնայի» նախագահը Ժոան Լապորտան է։
Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր է կնքել 2023 թվականի ամռանը։ Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։
Ըստ Transfermarkt-ի՝ արգենտինացի հարձակվողի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո՝ Լիոնելը «Բարսելոնայի» հիմնական կազմում խաղացել է 2004-2021 թվականներին՝ անցկացնելով 778 հանդիպում, խփելով 672 գոլ և կատարելով 303 գոլային փոխանցում։